կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 12:16
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի «չստուգված տեղեկությունները»

Նիկոլ Փաշինյանի «չստուգված տեղեկությունները»

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության փաստաթուղթը՝ բաղկացած մեկ պետական դավաճանության և ինը պաշտոնական չարաշահման փաստերից:

 

Հարակից զեկուցող՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե փաստաթղթում նշված՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության բոլոր տասը կետերը պատկան մարմիններից վերցված տեղեկություննե՞ր են, թե՞ պատգամավորի «պատկերացումները»:

 

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀԿ Խորհրդի՝ փետրվարի 12-ի հանրահայտ նիստից հետո, երբ շրջանառության մեջ դրվեց իրավական նոր եզրույթ՝ «չստուգված տեղեկություններ»-ը, ինքն էլ է օգտվում այդ հնարավորությունից:

 

«Եթե պետության առաջին դեմքը կարող է չստուգված տեղեկությունները դնել շրջանառության մեջ, ապա մենք նույնպես կարող ենք բազմաթիվ չստուգված տեղեկությւններ դնել շրջառանության մեջ, որոնք թեև իրավապահների կողմից չեն ներկայացվել, բայց կրկնում եմ, կարող ենք ապացուցել ցանկացած ատյանում:

 

Կարելի է Սերժ Սարգսյանի այդ նորամուծությունից հետո խոսել բազմաթիվ չստուգված տեղեկությունների մասին, օրինակ՝ նույն Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելու հետ կապված՝ կա չստուգված տեղեկություն, որ մի քանի միլիոն դոլարի կաշառք է տվել համապատասխան մարմիններին, որ նշանակվի այդ պաշտոնին: Որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը օրը մի քանի միլիոն դոլար է աշխատում՝ կաշառքներ վերցնելով, կա չստուգված տեղեկություն, որ Հովիկ Աբրահամյանը ամեն օր մի քանի միլիոն դոլարի կաշառք է վերցնում ու փոխանցում Սերժ Սարգսյանին, և այսպես շարունակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: