Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ստամբուլի քաղաքապետարանի երիտասարդական խորհուրդը հայկական, հունական և հրեական դպրոցներում սովորող աշակերտների խնդիրներով զբաղվող «Փոքրամասնությունների միավորում» է հիմնել. տեղեկացնում է Hurriyet-ը:
Ստամբուլի քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի նախագահ Սամեդ Աղըրբաշը հայտարարել է, որ իրենք հանդիպել են հայկական, հունական և հրեական դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ, նման կերպ իրենք փորձում են մեծացնել Ստամբուլում ոչ մուսուլման երիտասարդների ակտիվությունը, ինչպես նաև պաշտպանել փոքրամասնությունների 23 դպրոցներում սովորող աշակերտների իրավունքները։
Հայտնելով, որ ազգային փոքրամասնությունների դպրոցների հետ կազմակերպելու են լուսանկaրների և երաժշտության մրցույթ, Աղըրբաշն ասել է. «Մեր միության միջոցով փորձելու ենք երիտասարդների խնդիրները լուծել: Եթե կարողանանք դա իրականացնել, այն կլինի հպարտանալու պատճառ»: