|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Այսօր՝ հունվարի 28-ին, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին 2 խաղով որակազրկելու մասին:
Այսպիսով` պորտուգալացին բաց կթողնի հունվարի 31-ին կայանալիք 21-րդ տուրի տնային հանդիպումը «Ռեալ Սոսյեդադ»ի հետ, ինչպես նաև 16-րդ տուրի հետաձգված տնային հանդիպումը «Սևիլիա»-ի հետ, որը տեղի կունենա փետրվարի 4-ին:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության էր հասել «Կորդոբա»-ի նկատմամբ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվել էր խաղադաշտից մրցակցի ֆուտբոլիստին ոտքով հարվածելու պատճառով: