|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` ժամը 16-17-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծին մոտ հակառակորդը կրակ է բացել Պառավաքար գյուղի անտառային հատվածի, ինչպես գյուղացիներն են ասում, «Ծատուրա ձոր» կոչվող հանդամաս փայտի գնացած գյուղացիների ուղղությամբ: Նրանք մի կերպ կարողացել են պաշտպանվել կրակահերթից, այրվել է մեկ մեքենա:
Yerkir.am-ի հետ զրույցում Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը նշեց, որ գիշերը` լուսադեմին մոտ, հակառակորդը կրկին կրակ է բացել Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան, և գյուղում իրավիճակը կայուն է: