|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է եղել. ժամը 17:30 ի սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն հարձակման փորձ են իրականացրել: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը` ծնված 1935 թ: Սերյոժա Սարգսյանը Ոսկեվան գյուղի բնակիչ էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ գյուղում 4-5 ընտանիք միացել և հերթով անասուններին տանում են դաշտ` արածեցնելու: Երեկ Սարգսյանի հերթն է եղել:
«Սարգսյանն ավանդական հայ ընտանիքից է` կինը, տղան և երկու տղա թոռներն ապրում են մի տան մեջ, գյուղում: Հաշտ ու համերաշխ ընտանիք է»,- ասաց Ալեքսանյանը:
Գյուղապետը տեղեկացրեց նաև, որ մինչև լուսադեմ կրակոցներ են եղել, սակայն լուսադեմից հետո իրավիճակը կայունացել է: Գյուղը նյութական վնասներ չի կրել: