|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունվարի 11-ին հայ խաղաղապահների 65 հոգուց կազմված ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:
Մինչև Աֆղանստանում տեղակայվելը` հայկական զորախումբը կմասնակցի 3-4 շաբաթյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո կմեկնի Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի Մարմալ ռազմաբազա:
Այստեղ հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում կպաշտպանի Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը: Զվարթնոց օդանավակայանում խաղաղապահներին հաջողություն մաղթեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ով վերջին ցուցումները տվեց սպասվող 6-ամսյա ծառայությունից առաջ:
Իր օրհնության խոսքը հղեց և բարի երթ մաղթեց նաև ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և յուրաքանչյուր խաղաղապահի նվիրեց մեկական աղոթագիրք: Զորախմբի հրամանատար, մայոր Հերբերտ Վարդանյանն էլ վստահություն հայտնեց, որ այս անգամ ևս իրենք հայրենիք կվերադառնան միջազգային ասպարեզում հայ խաղաղապահի բարի համբավն ու պատիվը բարձր պահած: