Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալոկոհոլային թունավորումները գնալով շատանում են Հայաստանում. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Ըստ նրա` 2010 թվականից սկսած` նման միտում է նկատվում. թունավորման գրանցված դեպքերի 1/3 մասը հենց ալկոհոլային թունավորումներն են:
Հանրապետական հիվանդանոցում, որտեղ աշխատում է Միքայել Գաբրիելյանը, այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս գրանցվել է թունավորման 41 դեպք, և 30-ից ավելին ալկոհոլային թունավորումների դեպքեր են:
Հարցին` խոսքը միայն տոնական օրերի մասի՞ն է, բանախոսը պատասխանեց, որ տոնական օրերին առավել շատ են լինում, սակայն, ընդհանուր առմամբ, ալկոհոլասերների թիվը մեծանում է:
«Եթե նախկինում հիմնականում միջին տարիքի` 40-ի մոտ մարդկանց շրջանում էին նման դեպքերը լինում, ապա հիմա` սկսած 15-16 տարեկանից: Կան և' աղջիկներ, և' տղաներ, որոնց հիմնականում բերում են, այսպես կոչված, «օբյեկտներից»,- ասաց ՀՀ գլխավոր թունաբանը:
Ի դեպ, նա նշեց նաև, որ թունավորումներ պատճառը ոչ թե խմիչքի որակն է, այլ օգտագործման քանակը: