կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-29 10:21
Հասարակություն

Հրդեհ՝ Տիգրան Մեծի պողոտայում

Հրդեհ՝ Տիգրան Մեծի պողոտայում
Դեկտեմբերի 28-ին, ժամը 18.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 10 շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն, երեք մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29ա շենքի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.42-ին, մարվել` 18.44-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):