կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 16:51
Իրավական

Կնոջը Դուբայ էին տարել ու սեռական շահագործման ենթարկել

Կնոջը Դուբայ էին տարել ու սեռական շահագործման ենթարկել

39-ամյա կինն օրերս իրավապահ մարմիններին հայտնել է, որ ինքը Դուբայում թրաֆիքինգի ու սեռական շահագործման է ենթարկվել դատապարտված այլ հայ կանանց կողմից. հայտնում է «Փաստինֆո»-ն:

 

«Երկուսը դատապարտվել են, իսկ կանանցից մեկը հետախուզվում է նույն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ կազմակերպված խմբի կողմից մարդու թրաֆիքինգ կամ շահագործում:

 

Այսպես, կինը հայտնել է, որ 2005թ. 69-ամյա Ազատուհի Հայրապետյանը (ներկա դրությամբ նա դատապարտված է և պատիժը կրում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում) խաբեությամբ, ՌԴ-ում գտնվող դստեր մոտ բարձր աշխատավարձով բուժքույր աշխատելու պատրվակով, հավաքագրել և կազմակերպել է իր տեղափոխումը ՌԴ Մոսկվա քաղաք, իսկ այնուհետև՝ ԱՄԷ Դուբայ քաղաք, որտեղ գտնվել է Ա.Հայրապետյանի դուստրը` 51-ամյա Նելլի Ներսիսյանը (նա 17.07.2009 թ-ից գտնվում է հետախուզման մեջ):

 

Վերջինս, օգտագործելով տեղափոխման ծախսերով պայմանավորված իր վիճակի խոցելիությունը, ինչպես նաև բռնությամբ և դրա գործադրման սպառնալիքով, կնոջը պահել է շահագործման վիճակում ու ենթարկել սեռական շահագործման:

 

Դուբայ տեղափոխվելուց որոշ ժամանակ հետո ինքը հայտնաբերվել է ԱՄԷ իրավապահ մարմինների կողմից և արտաքսվել ՀՀ, սակայն դրանով կնոջ դժբախտությունները չեն ավարտվել. «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորել է անծանոթ տղամարդ և տեղափոխել Ազատուհի Հայրապետյանի տուն, որտեղ վերջինս որոշ ժամանակ տարբեր սպառնալիքների միջոցով թաքցրել է իրեն ու Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով կրկին տեղափոխել ԱՄԷ Դուբայ քաղաք՝ Ն.Ներսիսյանի մոտ»,- տեղեկացնում է կայքը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: