|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր առավոտյան` ժամը 7:30-8:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանցի դիպուկահարները կրակ են բացել Բերքաբերի ուղղությամբ:
Yerkir.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը տեղեկացրեց, որ գյուղացիներից մեկը` Աղասի Թամրազյանը, ջրամբարում ձուկ որսալիս է եղել, երբ դիպուկահարը սկսել է կրակել նրա ուղղությամբ:
«Շուրջ 10 կրակոց է արձակել, որոնցից մի քանիսը դիպչել են Աղասու ոտքերին` ծնկից ներքև: Այժմ հիվանդանոցում ենք, ռենտգեն պետք է անենք: Բժիշկներն ասում են, որ, բարեբախտաբար, գնդակները ոսկորին չեն դիպչել: Աղասու վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց նաև, որ տարածքում ևս մի գյուղացի է եղել, որի ուղղությամբ նույնպես կրակել են, սակայն նա հասցրել է թաքնվել շենքերի հետևում և չի վիրավորվել: Մադաթյանը նշեց նաև, որ դեպքից հետո հակառակորդը, եւս մի քանի կրակոց արձակելով, «լռել» է: