|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը դեռևս հստակ չի կարող ասել, թե ո՞ր ուղղությամբ է գործելու արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման միավորված նախարարությունը:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կառավարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել, որը դեռ չի քննարկվել Ազգային ժողովում, և երբ այն հաստատվի, հստակեցվեն գործառույթները, այն ժամանակ էլ պարզ կլինի, թե որ ուղղությամբ է աշխատելու միավորված նախարարությունը:
Yerkir.am-ի հարցն, թե արդյո՞ք կառուցվածքային փոփոխությունները գործադիրում կշարունակվեն, և էկոնոմիկայի նախարարությունը նույնպես կմիանա որևէ նախարարությանը, ինչի մասին խոսվում է մամուլում, Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Ես առաջին անգամ եմ նման խոսակցություն լսում»:
Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնանկության մասին մամուլն արդեն տեւական ժամանակ է` գրում է: