Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը տեղեկություններ է հրապարակել է 3 «օրենքով գողեր»-ի մասին, ովքեր հավաք էին կազմակերպել Կիևի էլիտար ռեստորաններից մեկում և ձեբակալվել. հայտնում է glavcom.ua-ն: Facebook-ի իր էջում Ավակովը հրապարակել է նրանց լուսանկարները:
ՆԳ նախարարի խոսքերով՝ նրանք պատկանում են նախկին ԽՍՀՄ տարածքում գործած ամենաազդեցիկ հանցավոր կլաններին։ Գողերը, օգտվելով Ուկրաինայում ստեղծված անկայուն վիճակից, փորձել են լուծել Ուկրաինայում ազդեցության ոլորտի վերաբաշխման հարցը։
Մասնավորապես, ըստ Ավակովի, նրանք ծրագրել էին իրենց վերահսկողության տա վերցնել ածխի մատակարարումների, ուղևորափոխադրումների հարցերը Ուկրաինայում, նաեւ սաթի անօրինական արդյունահանումը: