Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորում երեք քաղաքական ուժերի կողմից հրավիրված իրազեկման հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով հայտարարեց, որ հավաքվել են իշխանափոխություն անելու համար:
Նշենք, որ եղանակը Վանաձորում անձրևային էր, և պատգամավորը կոչ արեց հավաքվածներին` հոկտեմբերի 10-ին Երևանի հանրահավաքին մասնակցելիս էլ վերցնել անձրևանոցներ:
«Անձրևը դարձել է իշխանափոխության դրոշը, խորհրդանշանը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ ընդդիմության 12 կետերի մեջ մի կետ կա, որը վերաբերում է մենաշնորհներին: «Ուրեմն մենք պահանջում ենք, որ վերջ տրվեն մենաշնորհներին: Եվ Չեխիայում մի կին հարցրեց Սերժ Սարգսյանին` Դուք ո՞նց եք նայում նրան, որ շաքարը բերում է մեկ մարդ: Ու հիմա, խելքին աշեցեք, թե ինչ պատասխան է տալիս, ասում է` բա Հայաստանի նման փոքր երկրում քանի՞ հոգի պետք է շաքար ներկրի: Ա'յ ախպեր, քո նման խելք ունեցող արդեն մեկ նախագահն էլ շատ է Հայաստանի համար»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` միայն շաքարի մենաշնորհը վերացնելուց հետո շաքարի գինը 2.5 անգամ նվազելու է, նույնը վերաբերելու է բենզինին, սննդամթերքին, դրա համար էլ, ըստ Զուրաբյանի, պետք է քշել իշխանություններին:
«Ո՞նց է ստացվել, որ սրանք մնում են: Իրենց մնալու համար գտել են մի արդարացում: Նրանք ասում են` այո', մենք թալանում ենք, կազինո ենք գնում, ամեն ինչ էլ անում ենք, բայց զատո Ղարաբաղը պահում ենք` դիվանագիտական ասպարեզում կոշտ դիրքորոշումներով: Բայց ես նոր եմ վերադարձել ԵԽԽՎ պատվիրակության հետ Ստրասբուրգից, որտեղ հայկական դիվանագիտությունը կրել է միգուցե իր ամենախայտառակ պարտությունը: ԵԽԽՎ-ն որոշել է, որ պատրաստելու է զեկույց, որը կոչվելու է «Բռնության ահագնացումը ԼՂ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»: Այս վերնագրից հետևում է, որ այսուհետ ԵԽԽՎ-ն ԼՂ-ն համարում է Ադրբեջանի օկուպացված տարածք, մի բան, որ որևէ միջազգային փաստաթղթում ձևակերպված չի եղել, նման բան երբեք չի եղել: Եվ սրա միակ պատասխանատուն այս ապաշնորհ, անգրագետ ու թալանչի իշխանություն է: Սրանք Ղարաբաղը պահողը չեն, սրանք Ղարաբաղը ծախողն են տվողն են, մեր պաշտպանունակությունը քանդողն են: Էնպես են անում, որ մեր երկիրը կորցնում է դիմակայելու ռեսուրսները: Նրանք անգամ ուժային կառույցների աջակցությունը չունեն: Այնպես որ` մարտի 1-ով Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը թող մեզ չվախեցնեն: Հլը տեսնեմ, որ ժողովուրդը կանգնի, ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը»:
Պատգամավորը նշեց, որ հոկտեմբերի 10-ին Երևանում պետք է հնչի միայն մեկ կարգախոս` «Սերժի'կ, հեռացի'ր»: