|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի և Մամուլի միջազգային ինստիտուտի անդամների հետ:
Ըստ T24-ի՝ Էրդողանը, ով կին լրագրողներին և լրատվամիջոցներին իր հայտարարությունների թիրախն է դարձրել և այդ պատճառով բազմիցս քննադատության է արժանացել խոսքի ազատության պաշտպանների կողմից, հանդիպման ընթացքում դարձյալ չի թաքցրել իր՝հակակրանքը համացանցի նկատմամբ:
Նա ներկաներին մեղադրել է «Գեզի այգու իրադարձությունները, կոռուպցիայի գործողությունը և առևանգման մասին լուրերը խեղաթյուրելու և չափազանցնելու» մեջ: Էրդողանը, հայտնելով համացանցում տարածված տեղեկությունները վերահսկելու` պետության ջանքերի մասին, ասել է. «Օրեցօր աճում է իմ հակակրանքը համացանցի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Էրդողանը երկրում արգելափակել էր Youtube-ը, այն բանից հետո, երբ իր և մի շարք քաղաքական հայտնի գործիչների անունները շրջանառվել էին կոռուպցիայի և կաշառակերության գործի կապակցությամբ: