Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Թուրքիա և նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանին փոխանցված հրավերը հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու մասին ակնարկ է պարունակում, թեև այդ մասին չի հրապարակվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` նշելով, որ դա է պատճառներից մեկը, որ նախարարի այցն իրենց համար ողջունելի չէր:
Նա հիշեցրեց, որ այսօր թեև այդ արձանագրությունները քաղաքականապես «մահացած են», սակայն իրավականորեն կան, ինչն անընդունելի է: Ըստ նրա` արձանագրություններն իրավականորեն վերացնելու ամենահեշտ եղանակը դրանք հետ կանչելն է, առավել ևս, որ առջևում Ցեղասպանության 100-րդ տարելիցն է` 2015 թվականը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում ներկա գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Անդրադառնալով Սարգսյան-Ալիև վերջին հանդիպմանը և սպասվողին` Մանոյանը կարևորեց միջնորդ պետությունների դերը: «Այդ հանդիպումներից երևում է, որ միջնորդ պետությունները փորձում են ամեն ինչ անել, որ պատերազմի հավանականությունը նվազագույնի հասնի»,- ասաց նա: