Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ ուրբաթ երեկոյան անհետացած մալայզիական Boeing-777 -ը մինչ օրս հայտնաբերված չէ՝ չնայած ակտիվ որոնողական աշխատանքներին: Կորած օդանավում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամը:
Ինքնաթիռի առեղծվածային անհետացման վերաբերյալ կարծիքները բազմազան են: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այն ընկել է Հարավչինական ծովը, սակայն ինքնաթիռի մասերը այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել:
Ոմանք կարծում են, որ ինքնաթիռը ահաբեկիչների թեթև ձեռքով է անհետացել, քանի որ օդանավում, ինչպես օրերս պարզվեց, իրանցի ոչ լեգալ ներգաղթյալներ են եղել, որոնք փորձել են կեղծ անձնագրերով Եվրոպա հասնել:
Բոլոր վարկածներից ամենաուշագրավը, թերևս, Սամարայի բնակիչ, թռչող ափսեների ուսումասիրությամբ զբաղվող Նիկոլայ Շամինի վարկածն է: Նա կարծում է, որ օդանավը այլմոլորակայիններն են առևանգել և սպասում են՝ երբ են ուսադիրներով մարդիկ խոստովանելու իրենց անզորությունը: Եվ կվերադարձնեն այն ժամանակ, երբ կապացուցվի «տեխնիկայի զորությունը»: