|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց «Շտուտգարտ Կիկերս»-ին և հաղթանակ տոնեց 4:1 հաշվով:
Դորտմունդցիների կազմում հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 30-րդ րոպեին: 55-րդ րոպեին Օբամեյանգը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: 60-րդ րոպեին Էդվինի Բոնսուն կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն 18 րոպե անց Օբամեյանգը կրկին վերականգնել է 2 գնդակի առավելությունը: Հանդիպման հիմանական ժամանակի վերջին րոպեին «Բորուսիա»-ն նաև 4-րդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը: Գոլի հեղինակ է դարձել Ռամոսը:
«Շտուտգարտ Կիկերս»-«Բորուսիա»՝ 1:4