Ահաբեկչական խմբավորումների կողմից մահացել է 40 եզդի երեխա
Եզդիները շարունակում են պայքարել իրենց ազգապահպանության և իրավունքների համար.
«Ինչպես կարելի է մարդկանց բնաջնջել, վերացնել, ինչ-որ Քրդստան ստեղծելու համար: Ինչպես կարելի է վերացնել մի ազգի, որն ունի ավելի քան հինգ հազար տարվա պատմություն և տիրանալ սեփական հողերին հողերին: Մարդկայնորեն անընդունելի է նրանց արարքը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Եզդիների ուղարկված նամակները` միջազգային կազմակերպություններին, պատասխաններ են ստացել.
«Ցույցերի ժամանակ մենք նամակ ենք ուղարկել նաև ՄԱԿ-ին, որին պատասխանել է հենց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա իր պատասխանում նշել է, որ խորապես ցավում է Իսլամական պետություն խմբավորման կողմից իրականացված գործողությունների համար և ասում է, որ մարդկային օգնություն պետք է տրամադրվի եզդիներին»,-նշեց Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը և հավելեց, որ Իրաքի ՄԱԿ-ի գրասենյակը տուժածների հետ կապված, հայտարարել է, որ 40 եզդի երեխա է մահացել ահաբեկչական խմբավորումների կողմից, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մահացել է 500 եզդի:
Եզրափակելով հանդիպումը Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհակալության հայտնեց Գերմանիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի և Հայաստանի իշխանություններին, հումանիտար օգնություն տրամադրելու համար:
Հավելենք նաև, որ ՀՀ կառավարությունը 50 հազար դոլար է տրամադրել Իրաքի եզդիներին: