|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներ եմ հայտնում Ձեր ծննդյան 60-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ երջանկություն և հաջողություններ` ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդի բարգավաճման և միջազգային ասպարեզում Ձեր երկրի հեղինակության առավել ամրապնդման:
Վերստին իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ` հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում Ձեր անձնական դերակատարության, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Ձեր շարունակական ջանքերի ու անկեղծ հոգածության համար:
Առանձնակի ջերմությամբ ենք հիշում նախորդ մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը և սիրով սպասում ենք կրկին հյուրընկալելու Ձեզ Երևանում 2015 թվականի ապրիլի 24-ին»: