Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերնիսաժի» գործով մեղադրյալ և կալանքի տակ գտնվող Վալերի Հովհաննիսյանի փաստանաբանը օրեր առաջ հայտնել էր, որ մի խումբ ոստիկաններ խոչընդոտել են իր աշխատանքին: Նրա խոսքով, ոստիկաններն իրեն սպառնացել էին այն դեպքում, երբ ինքը փորձել էր թույլ չտալ առողջական ծանր վիճակում գտնվող պաշտպանյալին տեղափոխել հիվանդանոցից, քանի որ նրա առողջական վիճակի մասին համապատասխան փաստաթուղթ էր ունեցել` ստացված բժշկից:
Սակայն ոստիկանները նրան դուրս են հրել հիվանդասենյակից և սպառնացել, թե հաջորդ անգամ ներս մտնելու դեպքում զենք կկիրառեն:
Սրա վերաբերյալ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել Հատուկ Քննչական ծառայություն: Քիչ առաջ սակայն Yerkir.am-ը ՀՔԾ մամուլի պատասխանտու Լուսինե Մարգարյանից տեղեկացավ, որ հացակազմի բացակայության հիմքով փաստաբանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է: