|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Armlur.am-ն հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այս պահին խուճապային իրավիճակ է: Բնակիչները մեզ հաղորդեցին, որ չորս ադրբեջանցիներ դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ: Հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, և նրանցից մեկը գերի է ընկել: Փոխարենը՝ ադրբեջանցիները Քարվաճառի 14-ամյա մի բնակչի են գերեվարել: Համենայն դեպս, հովվի ընտանիքը երկար ժամանակ է՝ չի կարողանում գտնել իր 14-ամյա որդուն:
«Փորձեցինք այս տեղեկությունը պաշտոնապես ճշտել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն վերջինս չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Armlur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի բանակային N կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանի հետ, ով բառացիորեն փոխանցեց հետևյալը. «Չէ, նման բան չկա: Եթե նման բան լիներ, չէի պատասխանի ձեր հարցին, բայց քանի որ նման բան չկա, այդ պատճառով էլ պատասխանում եմ: Մի երեխա, որը հովիվ է եղել, կորել էր, ծնողները խառնվել էին, փնտրում էին նրան: Կրկնում եմ՝ դիվերսիոն հարձակում չի եղել, մենք էլ ամուր ենք»:
Մանրամասն` այստեղ: