|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՄԱԿ-ի դիտորդները զեկույց են հրապարակել Ուկրաինայում ճգնաժամի ժամանակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: 54 էջանոց զեկույցը ներկայացվել է հունիսի 18-ին. հայտնում է km.ru-ն:
Զեկույցում նշվում է, որ մարդու իրավունքների խախտումը Ուկրաինայի արևելքում ներառում է մարդկանց առևանգում, ձերբակալություններ, կտտանքներ, սպանություններ: Մեծ մասամբ, ըստ զեկույցի, այդ ամենի հետևում կանգնած են զինվորները:
«Շատ հաճախ նման գործողությունների զոհն են դառնում Ուկրաինայի արևելքում աշխատող լրագրողներ»,- գրված է զեկույցում եւ հիշատակվում են Սլավյանսկում զոհված իտալացի լրագրող Անդրեա Ռոքելիի և թարգմանիչ Անդրեյ Միրոնովի անունները:
Առանձին ուշադրություն է հատկացվել Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի դիտորդները նշում են, որ ռուսամետ ակտիվիստների նկատմամբ բռնություն է կիրառվել:
Զեկույցում նաև նշվում է, որ պետական ԶԼՄ-ներն ավելի են սրում իրավիճակը և սադրում մարդկանց իրենց կոշտ հռետորաբանությամբ: