|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Աբխազիայի խորհրդարանն այսօրվա նիստում որոշել է նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման օր նշանակել օգոստոսի 24-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նիստում նաև խորհրդարանը չճանաչված հանրապետության նախագահի պաշտոնակատար է նշանակել Ազգային ժողովի խոսնակ Վալերի Բգանբային: Համաձայն խորհրդարանի ընդունած փաստաթղթի` այս նշանակումների պատճառ այն է, որ նախագահ Ալեքսանդր Անկվաբն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները և լիազորությունները:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Աբխազիայի ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք էր անցկացրել Սուխումում, ապա վերահսկողություն հաստատել կառավարական շենքի նկատմամբ ու հայտարարել, որ իր ձեռքն է վերցնում չճանաչված հանրապետության ժամանակավոր կառավարումը: Խորհրդարանը մայիսի 29-ին անվստահություն էր հայտնել վարչապետին, իսկ նախագահին առաջարկել կամավոր վայր դնել լիազորությունները: