Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում է մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց 2013թ. բյուջեի հաշվետվությունը:
Սերժ Սարգսյանի աշխատակազմը 2013թ. ծախսել է շուրջ 37 մլն դրամ, իսկ պետական բյուջեով իրեն նախատեսված գումարներից 16 մլն 337 հազար դրամը վերադարձվել է: Վիգեն Սարգսյանը ներկայացրեց մի շարք արժանահիշատակ իրադարձություններ եւ միջոցառումներ: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն անցած տարի կատարել է 16 պետական, պաշտոնական, աշխատանքային այց, ընդունել է Անգլիայի արքայազն Չարլզին, երկու պետության ղեկավարի, մի շարք պետությունների ԱԳ նախարարների, կատարել է այցելություններ մարզեր, հանդես եկել ելույթներով: Սերժ Սարգսյանը ստացել է նաեւ 12 հազար դիմում-նամակ, ընդունել 6700 քաղաքացու առաջարկ: Նրան 2013թ. այցելել է 789 աշակերտ:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը 2013թ. հասցրել է տալ 90 ասուլիս եւ 200-ից ավելի հարցազրույց:
Վիգեն Սարգսյանը ռեկորդային ցուցանիշ համարեց անցած տարի ՀՀ քաղաքացիություն ստացած հայերի թիվը՝ շուրջ 21 հազար մարդ: ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին հետաքրքրում էր՝ բոլոր 21 հազարը երկքաղաքացիներ են, թե՞ կան նաեւ, որ հրաժարվել են իրենց նախկին քաղաքացիությունից, եւ արդյոք նրանց մեջ գերակշռում են սիրիահայերը: Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ Սիրիայից շատ են եղել դիմումներ, իսկ ինչ վերաբերում է՝ դիմում ներկայացրած քաղաքացիները երկքաղաքացիներ են, թե` ոչ, աասաց. «Եթե քաղաքացին դիմել է քաղաքացիություն ստանալու, ապա մեր ընկալման մեջ նա ՀՀ քաղաքացի է: Ի դեպ, շատ երկրներ կան, որտեղ արգելված է կամ չի ողջունվում երկքաղաքացիությունը»: