«Հրապարակ» թերթը գրում է.«Մեր տեղեկություններով, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ոչ միայն մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի պատվին տրված ճաշին, այլև ուշ ժամի հանդիպել և ճեմել է նրա հետ «Մարիոթի» մերձակայքում: Բաղդասարյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մեկնելու է Փարիզ, ուր նոր մեդալ է ստանալու՝ Հայաստանում միջպետական մի շարք կառույցների՝ Ֆրանսիական համալսարանի, Բարձրագույն ինժեներական ինստիտուտի, Ֆրանսիական լիցեյի և վարժարանի հիմնադրման համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։