|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Նախնական տվյալներով՝ Դոնեցկի շրջանում անցկացված հանրաքվեում հանրապետության ինքնավարության օգտին է քվեարկել ընտրողների 89,7%-ը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ԿԸՀ-ի նախագահ Ռոման Լյագինին:
«Դեմ» է քվեարկել 10,19 %-ը, քվեաթերթիկների 0,74 %-ը անվավեր է ճանաչվել:
Բորիս Լիտվինովը, սակայն, նշում է, որ պաշտոնական տվյալներ դեռ չկան, ձայների հաշվարկը նոր է սկսվել, իսկ հրապարակված տվյալները ստացվել են միայն ընտրատեղամասեր հեռախոսային զանգերի միջոցով: