|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում առաջատար «Ատլետիկո Մադրիդ»-ը հյուրընկալվեց «Լևանտե»-ին: Երեկ` կատալոնական «Բարսելոնա»-ի ոչ-ոքիից հետո, ատլետները հնարավորություն ունեին առաջ անցնելու կատալոնացիներից 6 միավորով, սակայն «Լևանտե»-ն սեփական հարկի տակ կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել Դիեգո Սիմեոնեի սաների դարպասը: Եվ այսպես` չեմպիոնության համար պայքարը Իսպանիայում շարունակվում է 3 թիմերի միջև:
Ավելացնենք, որ ժամը 23:00-ին Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում կմրցի «Վալյադոլիդ»-ի հետ: