կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-25 00:01
Քաղաքական

Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ին հանդիպել է Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հնարավորություններին, նախանշել միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները: Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելություններն ու հանդիպումները, որոնք, նրանց համոզմամբ, երկու երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության հավաստիքն են և զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակներում հայ-վրացական հարաբերությունների հետագա ակտիվացմանը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար, ինչը լայն հնարավորություններ է ընձեռնում երկու պետությունների միջև կառուցողական համագործակցության համար՝ նկատի առնելով Հայաստանի և Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը: Խոսելով տնտեսական փոխգործակցության զարգացման մասին՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին կարևորել են տրանսպորտի և տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև փոխշահավետ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը:

 

Հայաստանի և Վրաստանի նախագահներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: