|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՅԴ Հրազդանի երիտասարդական միությունը ապրիլի 23-ին Հրազդանում կազմակերպել էր ջահերով ավանդական երթ:
Երթի մասնակիցները այրեցին Թուրքիայի Հանրապետության պետական դրոշը, որից էլ ծագեցին մեր ազգի վերհառնման ու պահանջատիրության խորհրդանիշ ջահերը: Երթն առաջնորդեց Հրազդանի Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սիոնը, ով հուշարձանի մոտ կատարեց հոգեհանգստյան կարգ:
Երիտասարդները մեկ անգամ ևս փաստեցին, որ սա ոչ թե սգո թափոր է, այլ սգավորից պահանջատերի հոգեփոխված հայ երիտասարդություն, ով տերն է և իրավահաջորդը մեր պապերի խախտված իրավունքների: Մասնակիցները պահանջում էին օրակարգային հարցերի շուրջ համազգային համախմբում, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններից՝ համապատասխան իրավական վերաբերմունք 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանության նկատմամբ, իսկ պետական իշխանություններից` օր առաջ հայ-թուրքական արձանագրություններից հետ կանչել ստորագրությունը:


