|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապի ժամանակ նրան հարց են ուղղել, թե ե՞րբ է աշխարհը ծանոթանալու ՌԴ առաջին տիկնոջ հետ: Ի պատասխան, Պուտինը կատակել է, որ դեռ պետք է ամուսնացնի իր նախկին կնոջը՝ Լյուդմիլա Պուտինային, հետո նոր մտածի իր ապագայի մասին:
РИА Новости-ն հայտնում է, որ Նովոսիբիրսկից թոշակառու Յուրի Բաբինը, որ առավել հայտնի է որպես «մանրադրամային միլիոնատեր» դիմել է գործակալությանը՝ ասելով, որ պատրաստ է ամուսնանալ Լյուդմիլա Պուտինայի հետ:
«Ես այդ մասին դեռ 2 ամիս առաջ էի մտածում այդ մասին, սակայն երեկ Վլադիմիր Պուտինը ինձ հուշեց: Հուսով եմ՝ իմ երազանքը կիրականանա»,- ասել է նա:
«Մանրադրամային միլիոնատեր» մականունը Բաբինը ստացել է այն բանից հետո, երբ 2012-ին վաճառել է մանրադրամների իր հավաքածուն և 19,9 մլն ռուբլի վաստակել: Կոպեկների քաշը կազմել է 7,5 տոննա: