կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 07:56
Քաղաքական

Ովքե՞ր են լինելու երկրի ազդեցիկ երեք դեմքերը

Ովքե՞ր  են լինելու երկրի ազդեցիկ երեք դեմքերը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խիստ հավաստի աղբյուրների համաձայն, գնալով ամրապնդվում ու լրջանում է նախնական այն որոշումը, որ իշխանության թեկնածուն 2018-ի նախագահական ընտրություններում լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո պլանավորում են վարչապետ նշանակել։ Իսկ՝ արդեն նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը տեսնում է ինքն իրեն։ Իսկ այդ վարչապետը սպասվող սահմանադրական փոփոխություններից հետո ՝ կունենա ամենալայն լիազորությունները, եւ գործառույթների, եւ լծակների իմաստով կլինի երկրի առաջին դեմքը, ինչպես, օրինակ, Գերմանիայում է։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում էլ տեսնում են կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Համենայն դեպս, այս պահին այսպիսին է իշխանության ծրագիրը»։

 

Մանրամասն` թերթի այսօրվա համարում: