|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ԱԺ ընդունարանի մոտ արտակարգ դեպք է գրանցվել:
Մի տղամարդ դանակով իր որովայնին է հարվածել՝ իր վրա ուշադրություն սեւեռելու նպատակով: Արյունոտ ձեռքերով, որովայնը բռնած՝ նա հեռացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում տղամարդն ասաց, որ իր անունը Աշոտ է, ինքը երկար տարիներ ազատազրկված է եղել, մի քանի տարի առաջ է բանտից դուրս եկել ու հիմա չի կարողանում աշխատանք գտնել, ինչի հետեւանքով ընտանիքը մատնվել է սովի:
Նա նշեց, որ բազմիցս դիմել է Ազգային ժողով, որ իրեն հացի փող տան, բայց ոչ ոք իրեն ուշադրություն չի դարձրել: Իսկ ինքը փորձում է հացի փող աշխատել` Հիսուսի նկարները վաճառելով:
«Երկու տղա երեխեքիս տվել եմ Քյավառի մանկատուն, կնիկս ասում ա՝ արի, գնանք երեխեքին տենանք, բայց ինչո՞վ գնամ, որ հացի փող չունեմ: Եկել եմ փորս փրթեմ, որ ինձ հացի փող տան: Ես կգնամ իմ փորը տունը կբուժեմ»,- ասաց տղամարդը: