|
Փոխարժեքներ
16 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.25 |
| EUR | ⚊ | € 419.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6995 |
| GBP | ⚊ | £ 492.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, բավական արդյունավետ է կառավարում իր անձնական ֆինանսները»,- գրում է «168 ժամը» և հավելում. «Նա իր գումարները (որոնք, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմում են շուրջ 950 հազար դոլար) ոչ թե դնում է «բարձի տակ» կամ բանկում՝ ցպահանջ հաշվի վրա, այլ ներդնում է՝ որպես ավանդ։
Այսպիսով` Տ. Սարգսյանը ոչ միայն տոկոսավճարներ է ստանում, այլև իր լուման է ներդնում, որպեսզի բանկերը «երկար» միջոցներ ունենան: Ըստ գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Տիգրան Սարգսյանը 2012-ի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 36 միլիոն դրամի (մոտավորապես՝ 90 հազար դոլար) տոկոսային եկամուտ: Այս առումով նա կառավարության կազմում անվիճելի առաջատարն է»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։