Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության առջեւ ցույց էին անում անհայտ անձինք (հիմնականում` երիտասարդներ), ովքեր վանկարկում էին` «դհոլ, դհոլ, դհոլ»: Նրանցից մի քանիսը դհոլ էին նվագում, մի քանիսի ձեռքին փուչիկներ էին: Նրանք մոտ 50 հոգի էին:
Armtimes.com-ը գրում է, որ իր թղթակցի հետ զրույցում ցույցի մասնակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ սա ինքնաբուխ ակցիա է: «Ես գիտեմ, որ երիտասարդներ են հավաքված՝ պայքարելու դհոլչի պատգամավորների դեմ: Կազմակերպիչներ չկան՝ ո'չ կազմակերպություն է, ո'չ էլ»,- ասել է նա:
Հարցին,` ինչո՞ւ որոշեցին հենց «Հայկական ժամանակ»-ի խմբագրության առջեւ կազմակերպել այս «ինքնաբուխ» ակցիան, ակտիվիստնը պատասխանել է, որ չգիտի եւ իրավասու չէ պատասխանել:
Հավելենք, որ ակցիայի մասնակիցներին ուղեկցել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորը: