Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Գույքի ու դրամական միջոցների վրա կալանք դնելով` բան դուրս չի գա: Գիլիոտին տեսած կա՞ք: Ասում են, երբ շեղբը հայտնվում է սարքի ամենաստորին մասում, նրա ճանապարհին հայտնված գլուխը թռչում է եւ այլեւս ոչինչ չի գոռում: Հրաշալի միջոց` լրատվական միջոցի դեմ: Քանի որ Հայաստանում գիլիոտին չկա, կարող եք օգտագործել այն, ինչ կա ձեռքի տակ, օրինակ, հարեւանությամբ աճող բարդիները: Գլխի՞ եք ընկնում: Դրանք ճկեք, մոտեցրեք իրար, լրագրողի ձեռուոտը կապեք տարբեր ծառերից ու ծառերը բաց թողեք… Հաստատ ազատություն չի գոռա այլեւս: Չի հասցնի:
Լրագրողի լեզուն կտրելուց օգուտ չկա: Նա էլ հո պատգամավոր կամ քաղաքական գործիչ չի՞: Հիմա ո՞ր լրագրողն է բանավոր հրապարակային ելույթներ ունենում: Համակարգչով են գրում, ոտի վրա: Բայց եթե, այնուամենայնիվ, որոշեք լեզուն կտրել, ապա չմոռանաք նաեւ մատները կոտրել, որ, տըկ-տըկ-տըկ` նյութը չշարի ու խմբագրություն չուղարկի:
«Մեղադրյալ» լրագրող Է.Անդրեասյանի հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ