|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն հայտնել ենք, որ Կիևում երեկ վերսկսված բախումների ժամանակ զոհվել է ուկրաինական Вести թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմեյը: Նա մահացել է հիվանդանոցում, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Вести-ի աշխատակիցները տաքսիով տուն են վերադառնալիս եղել: Երբ մեքենան կանգնել է լուսացույցի մոտ, հայտնվել են անհայտ դիմակավոր անձինք և սկսել Մոլոտովի կոկտեյլներ նետել մեքենայի ուղղությամբ: Վարորդին և երկու լրագրողներին, այդ թվում` Վյաչեսլավին, հանել են մեքենայից ու սկսել ծեծել: Վյաչեսլավը հրազենային վնասվածք է ստացել: Նա շատ արյուն է կորցրել և լուրջ վնասվածքներ ստացել, այդ պատճառով նրան փրկել չի հաջողվել. գրում է Вести-ն:
Թերթի համաձայն՝ Սլավան միայն փետրվարի 18-ին էր դուրս եկել աշխատանքի: Մեկ ամիս առաջ՝ հունվարի 20-ին, Կիեւի կենտրոնում տեղի ունեցած բախումների ժամանակ վնասվել էր նրա աչքը, նա մասնակի կորցրել էր տեսողությունը: