կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-03 14:50
Իրավական

Ուշագրավ մանրամասներ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության մասին

Ուշագրավ մանրամասներ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության մասին

Օրերս աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը, և, բացի պաշտոնական տեղեկատվությունից, որևէ այլ պատճառ չնշվեց:



«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, նրա պաշտոնանկության հիմնական պատճառն այն է, որ նա մի խոշոր գործի շրջանակներում շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին, մասնավորապես՝ նրան չի զեկուցել գործի որոշ ուշագրավ մանրամասներ: Բացի այդ` Հարությունյանը մի քանի տարբեր գործերով «տանիք է կանգնել» որոշ պաշտոնյաների, ինչպես նաև կատարել ռուսաստանցի մի հեղինակության հանձնարարություններ:



«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում օրերս աշխատանքից ազատվել է նաև ԱԱԾ գլխավոր վարչության պետի տեղակալ Տիգրան Աղաջանյանը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ:


Նույն տեղեկությունների համաձայն՝ Աղաջանյանի պաշտոնանկությունը ևս անմիջականորեն կապված է Ռոմիկ Հարությունյանի հետ: Հենց վերջինս է զեկուցագիր գրել «վերևներին» և ներկայացրել փորփրված գործի մանրամասները՝ հույս ունենալով, որ ինքը ջրից չոր դուրս կգա, եթե ոչ, իհարկե, առաջխաղացում կունենա: Սակայն դրանից հետո Աղաջանյանը ևս հրաժեշտ է տվել աշխատանքին:



«Առաջին լրատվական»-ը փորձեց ԱԱԾ լրատվական ծառայությունից ճշտել Աղաջանյանի՝ աշխատանքից ազատվելու հետ կապված որոշ մանրամասներ: Սակայն բոլոր հարցերին տրվեց մեկ պատասխան՝ ԱԱԾ կադրային հարցերի հետ կապված որևէ ինֆորմացիա հրապարակման ենթակա չէ:



Այս հանելուկային գործում, պարզվում է, միայն ԱԱԾ աշխատակիցները չէ, որ ներգրավված են: Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկության պատճառ դարձած գործում ներգրավված է կամ ինչ-որ ձևով  դրան առնչվում է նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

 

Շարունակությունը` այստեղ: