Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Չորրորդ իշխանություն»–ն անդրադարձել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի վերջերս արված աղմկահարույց հայտարարությանը Հայաստանի դատական համակարգում տիրող կոռուպցիայի վերաբերյալ՝ նշելով, որ այսօր շատերը սպասում են Սերժ Սարգսյանի հրապարակային գնահատականին կամ կոնկրետ քայլերին այդ հայտարարության վերաբերյալ։
Թերթը Կարեն Անդրեասյանի հայտարարությունը համեմատում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն ելույթին, որի ընթացքում նա խոսել էր կոռուպցիոն դրսևորումների մասին։ Սրան էլ հետևել էր հրապարակային քննարկում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։
«ՉԻ»-ն գրում է. «Հենց այդ ժամանակ էլ Սարգսյանը Զաքարյանին մեղադրեց քաղաքական գնահատականներ հնչեցնելու մեջ, ապա տեղի ունեցան հետաքրքիր զարգացումներ. ընդհուպ չէր բացառվում, որ Սարգսյանի ընտրությունը կանգ առներ ոչ թե Իշխան Զաքարյանի, այլ մեկ ուրիշի վրա։ Հիմա գրեթե նույնն է տեղի ունեցել. դեռ մի բան էլ ավելին։ Սերժ Սարգսյանը տարին հռչակել էր արդարադատության համակարգի կայացման տարի, և հանկարծ տարեվերջին կոնկրետ կաշառքի թվեր է հրապարակում մի մարմին, որի խոսքը, Սահմանադրության համաձայն, քննարկման ենթակա չի կարող լինել, այն պետք է ընդունել որպես վերջին ճշմարտություն։ Հիմա կամ Սերժ Սարգսյանը պետք է ասի՝ այո, Կարեն Անդրեասյանը ճիշտ է, և ընդունի, որ մեր արդարադատության համակարգը մյուս ոլոտների նման սատկած է, կամ էլ պետք է մատ թափ տա Անդրեասյանի վրա։ Մեր տեղեկություններով՝ սցենարն առայժմ նախատեսվում է երկրորդ տարբերակով։ Ասում են, որ հնարավոր է Անդրեասյանի լիազորությունները դադարեցվեն, և նրա փոխարեն այլ օմբուդսմեն «նշանակվի»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։