կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 16:22
Իրավական

Արկադի Վարդանյանից ''քաշվածները''

Արկադի Վարդանյանից ''քաշվածները''

Արդեն հայտնել ենք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասությա դատարանի վճռով քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Դատարանը հաստատված է համարել ՀՀ ՔՕ 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նրան առաջադրված մեղադրանքը, ըստ որի նա իր գործողություններով օժանդակել է շահադիտական դրդումներով Ռոբերտ Ավետյանի սպանության նախապատրաստությանը:

 

Վարդանյանի առաջին պաշտպան Գայանե Գալոյանը Yerkir.am-ին հայտնեց, որ ինքը նման պատժաչափի չէր սպասում, քանի որ գործում առկա ապացույցները վկայում էին, որ առնվազն մեղադրանքը պետք է վերաորակվեր, այսինքն մեղմացվեր և որ վճիռն անպայման բողոքարկելւ են ՀՀ վերաքննիչ դատարանում: Նա նշեց, որ վճռի մասին տեղյակ է նաև Վարդանյանի մյուս պաշտպանը` Ռոբերտ Կիրակոսյանը, ով ևս կմիանա բողոքարկմանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում 11 տարվա ազատազրկման դատապարտված Արսեն Ավետյանի հայրը` գործով տուժող Ռոբերտ Ավետյանը, հայտնեց, որ նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով ազատել իր որդուն: Նամակում տուժողը բարձրաձայնել է նաև մեր երկրում առկա կոռուպցիոն երևույթների մասին և որ դատարանն իր որդուն ազատազրկման է դատապարտել, քանի որ կաշառված է: Բացի այդ` նրա խոսքով որդու ազատազրկումը կապված է Արկադի Վարդանյանի հետ: «Իմ տղայի միակ սխալն այն էր, որ նա ըներություն է արել Արկադիի հետ, և հենց նրա պատճառով էլ քաշվել ենք»:

 

Մանրամասները yerkir.am-ի տեսանյութում: