Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնելենք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողսյանի նախագահությամբ ընթացող գործի քննության ընթացքում ինքնավնասման դեպք է գրանցվել: Մեզ հաջողվեց պարզել, որ ինքնավնասման փորձ կատարողը` ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը, հասցրել է վնասել պարանոցը, սակայն նրա համար շտապօգնություն չեն հրավիրել, քանի որ նա պնդել է, որ արդեն լավ է:
Նշենք, որ Արթուր Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով` մեղադրող դատախազին հայհոյելու և նրա վրա շիշ նետելու համար: Միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 12-ին: Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող` խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց գործով նիստի ընթացքում ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը պլաստիկ շիշ էր նետել մեղադրող դատախազ Վիգեն Միլիտոնյանի ուղղությամբ, հայհոյել նրան: Պատճառը մեղադրական ճառն էր, ըստ որի` դատախազն ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի համար պահանջել էր 15, իսկ նրա կնոջ` Ալլա Մախովայի համար` 10 տարվա ազատազրկում:
Ի դեպ, այսօրվա դատական նիստը սկսվել էր ուշացումով, քանի որ ամբաստանյալն իրեն վատ էր զգացել, և շտապօգնություն էին կանչել: Նիստի ժամանակ Պետրոսյանը հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքները ճիշտ չեն: «Քննիչը եկել է բանտում ինձ շանտաժ է արել, ասել ա` եթե չստորագրես, մորդ էլ կդատենք, ստիպված ստորագրել եմ»,- ասաց նա և հավելեց. « Ինձ միանգամից սպանեք` պրծեք»:
Նշենք, որ դատախազությունը մեղադրանքը ներկայացնելիս նշել էր, որ ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Տեսանյութը` yerkir.am-ի