կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-23 12:30
Առանց Կատեգորիա

Կանդելակին հրապարակել է Սոբչակի սիրեկանների ցուցակը, որում նաև հայ կա

Կանդելակին հրապարակել է Սոբչակի սիրեկանների ցուցակը, որում նաև հայ կա

Նախկին ընկերուհիներ Թինա Կանդելակին և Քսենիա Սոբչակը շարունակում են իրենց վիճաբանությունը սոցցանցերում:

 

Այն բանից հետո, երբ Սոբչակը Կանդելակիին մեղադրեց պաշտոնյաների հետ սիրավեպեր ունենալու մեջ, Թինան իր ֆեյսբուքան էջում որոշեց  հրապարակել  Սոբչակի սիրեկանների անուններն ու լուսանկարները:

 

«Քսենիա, Դուք` որպես բազմաթիվ ընտանիքների քայքայման պատճառ դարձած կին, իրավունք չունեք մեղադրելու ինձ տղամարդկանց հետ կապվելու մեջ»,- գրել է Թինան:

 

«Վյաչեսլավ Լեյբման (նրա պատճառով Քսենիան և  Վոլոչկովան թշնամիներ դարձան), Ումար Ջաբրայիլով, Ալեքսանդր Շուստերովիչ (լավ է, նա գոնե ամուսնացած չէր, սակայն հարազատները չեն թողել ամուսնանալ Քսենիայի հետ), Վահե Ենգիբարյան (այդպես էլ չամուսնացավ նրա հետ), Դիմա Սավիցկի, Օլեգ Մալիս, Եվգենի Պապունաիշվիլի, Սերգեյ Կապկով, Իլյա Յաշին»,- թվարկել է Կանդելակին: