|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հոկտեմբերի 24-ին` ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել, սպանվածը կին է:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Երևանի Դ. Մալյան նրբանցքի 6-րդ շենքի մի բնակարանում հայտնաբերել է 1971 թ. ծնված Աննա Ստեփանյանի դիակը:
Արտաքին զննությամբ` դիակի վրա հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքների հետքեր:
Կատարվում է քննություն: