|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Դամասկոսը ողջունում է Սիրիայի հարցով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պայմանավորվածությունները և համարում, որ նրանք կանխել են պատերազմը տարածաշրջանում: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում նշել է Սիրիայի ազգային հաշտության հարցերով նախարար Ալի Հեյդարը:
«Մենք ողջունում ենք այդ պայմանավորվածությունները: Մի կողմից` դրանք կօգնեն սիրիացիներին դուրս գալ այդ ճգնաժամից, մյուս կողմից՝ կանխել պատերազմը Սիրիայում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Ժնեւում անցկացված բանակցությունների արդյունքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեցին, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու վերաբերյալ ծրագիրը: