Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Եվրամիության կողմից հնչեցված կոշտ արձագանքներն անխուսափելի էին: ԵՄ-ն հստակ նոտա հղեց Հայաստանին` ցույց տալով, որ «և,և»-ի տարբերակն իր համար անընդունելի է: Թե ինչպե՞ս կանդրադառնա այս որոշումը Եվրամիության կողմից խոշոր ֆինանսավորում ստացող հայաստանյան կառույցների վրա, դեռևս պարզ չէ:
Այսօր yerkir.am-ի լրագրողը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց նախարարության` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն բյուջեին» ծրագրի ապագայով: Հարցին` արդյո՞ք ԵՄ-ն չի մտքափոխվել և դեռևս շարունակում է ֆինանսավորել նախարարությանը, Թովմասյանը պատասխանեց. «Ո’չ: Ես չգիտեմ` ով է ինչ ասել, բայց Եվրամիությունը ֆինանսավորումը չի դադարեցրել, ընդհակառակը` սեպտեմբերի 12-ին նախատեսվում է «Աջակցություն բյուջեին» ծրագրի նոր համաձայնագրի ստորագրում, որով ԵՄ-ն 29 մլն եվրո կհատկացնի նախարարությանը, ինչը, նախորդ տարվա համեմատ, 10 մլն-ով ավելի է»:
Ըստ նախարարի` այդ գումարները կուղղվեն ոլորտում ինստիտուցիոնալ տասնյակ փոփոխությունների կատարմանը: