կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 10:48
Իրավական

Անհայտ անձինք ծեծել են ակտիվիստներին

Անհայտ անձինք  ծեծել են ակտիվիստներին

Երեկ երեկոյան ՀՀԿ գրասենյակի առջեւ տեղի ունեցած պիկետի մասնակիցներ Սուրեն Սաղաթելյանը և Հայկակ Արշամյանը հետապնդման, այնուհետև Կողբացի 2 հասցեում ժամը 22:15-ին անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել: Տուժածները «ՍիվիլՆեթ»-ի լրագրողի հետ զրույցում պատմել են, որ հարձակման են ենթարկվել 6-7 հոգու կողմից: Նրանց տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց: Հայկակ Արշամյանը ստացել է գլխի, իսկ Սուրեն Սաղաթելյանը՝ գլխի և ձեռքի վնասվածք:

 

Ոստիկանությունը այս դեպքի մասին առայժմ  համառորեն լռում է: Հատկանշական է այն, որ քաղաքացիների` պարզ, աշխատանքային կամ անուշադրության արդյունքում ստացած  վնասվածքների դեպքում ոստիկանության աշխատակիցները անմիջապես հայտնվում են: Ավելին, մեր տեղեկություններով, նույնիսկ հերթապահում են հիվանդանոցներում: Այս դեպքում ոստիկաններն անճար էին, կարելի է մտածել, որ ժամանակին տեղ հասնելու համար բենզին չեն ունեցել:

 

Հատկապես հետաքրքիր է, որ բոլոր բացասական կամ ավելի ճիշտ քրեական երևույթները`  երկրի համար բախտորոշ արձանագրությունների ստորագրումները, խորհրդակցությունները և այլն,  այս իշխանությունների օրոք տեղի են ունենում գիշերը` մթության քողի տակ: