Պակիստանում բոյկոտում են նախագահական ընտրությունները
Պակիստանի նախկին իշխող կուսակցությունը հայտարարել է, որ իրենք որոշել են բոյկոտել գալիք նախագահական ընտրությունները, քանի որ, համաձայն մի շարք հետազոտությունների, հավանականությունը մեծ է, որ ներկայիս իշխանությունը կհաղթի: Պակիստանի նախագահը չի ընտրվում ժողովրդի կողմից, այլ` խորհրդարանի եւ կառավարության. տեղեկացնում է Yahoo news-ը: