Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Բենուր Փաշայանը խոսեց ըմբշամարտի` Հայաստանում առկա խնդիրների մասին:
«Արդեն անցել է 17 տարի և մենք չունենք Օլիմպիական խաղերի չեմպիոն, բոլոր այն ձևերից, որոնք գործում են Հայաստանում: Չունենք նաև աշխարհի չեմպիոն: Դա շատ ցավալի փաստ է:
Մենք սովորություն ունենք եղածով բավարարվելու: Հասնում են մի մակարդակի և վերջ: Կարծում եմ պետք է ուշդրություն դարձնել մարզչական շտաբին: Ես նախանձում եմ մեր հարևան երկրներին: Այդ ինչպես եղավ, որ նրանց մոտ ստացվում է, իսկ մեզ մոտ` ոչ: Նրաց ըմբիշները հաստատ հայ ըմբիշներից լավը չեն:
Եթե մարզիչը սպառում է իրեն ասենք մի Օլիմպիական խաղերից մյուսը, կարծում եմ` նրան պետք է փոխարինող գտնել: Եթե չեն գտնում հարմար թեկնածու, թող դրսից հրավիրեն: Այո, հասկանում եմ, որ դա մեծ գումարների հետ է կապված, սակայն կարող եմ ասել, որ թանկ չի լինի: Ես նպատակ չունեմ մեկի մասին վատը խոսելու, սակայն եթե մարզիչը չի կարողանում չեմպիոն տալ, ուրեմն փոխել է պետք: Անձամբ ես նպատակ չունեմ մարզիչ աշխատելու: Փառք Աստծո, ունենք շատ մարզիկներ, ովքեր ունակ են դառնալու աշխարհի և Օլիմպիական չեմպիոններ: Ես շատ հարգում և սիրում եմ Լևոն Ջուլֆալակյանին, սակայն մենք նրանից պետք է պահանջենք Օլիմպիական չեմպիոններ: Բոլորից պետք է պահանջենք: Ես շատ եմ ցանկանում, որ Լևոն Ջուլֆալակյանը դառնա շատ չեմպիոնների մարզիչ»,-ասաց նա:
Խոսելով նոր կանոնադրության մասին` Փաշայանը նշեց. «Նախկին կանոնադրությամբ ըմբշամարտը վերածվել էր չգիտեմ ինչ սպորտաձևի: Շատ անգամ չէի հետեևում առաջնություններին: Այժմ կանոնադրությունն ավելի պարզ է: Սա իսկական ըմբշամարտն է` գեղեցիկ հնարքներ անելու ավելի լայն հնարավորությամբ»:
Բենուր Փաշայանն անդրադարձավ նաև ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Արսեն Ջուլֆալակյանին և Ռոման Ամոյանին. «Եթե Արթուր Ալեքսանյանին պահեն Հայաստանում նա լուրջ խնդիրներ կունենա: 96 կգ քածային կարգում Հայաստանում չկան Արթուրի մակարդակի մարզիկներ, ում հետ կարող է մարզվել: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը իրավունք չուներ պարտվել Ունիվերսիադայում: Ես ասել եմ նրա մարզչին, որպեսզի հնարավորության դեպում նրան ուղարկեն Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, որպեսզի նա մարզվի իր մակարդակի ըմբիշների հետ: Շատ են խոսում դատավորական կողմնապահությունների մասին: Սակայն ուզում եմ ասել, որ նման բան չկա: Ցանկացած դեպքում ըմբիշը պետք է այնքան ուժեղ լինի, որ դատավորները չկարողանան ոչինչ անել: Չեմպիոնը մնում է չեմպիոն:
Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանին, ապա նրա մոտ պետք է շատ բան փոխել: Հին կանոնադրությունից պետք է շուտ անցնի նոր կանոնադրությանը: Պետք է նոր մոտեցում մշակի Ռոման Վլասովին հաղթելու համար: Պետք է գիշեր-ցերեկ աշխատի իր վրա:
Ռոման Ամոյանի հետ այժմ ես եմ պարապում: Նա շուտով կմեկնի Մինսկ՝ հավաքի: Ռոմանին նմանացնում եմ ինձ` իմ ոճի ըմբիշ է: Նա ունի կայուն բնավորություն, ունի աշխարհի չեմպիոն դառնալու մեծ հնարավորություն: Կանեմ ամեն ինչ, որպեսզի Ռոմանը Ամոյանը դառնա նաև Օլիմպիական չեմպիոն»,- եղրափակեց Փաշայանը: