Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Հոլանդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ:
Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական և միջազգային կառույցների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, տարբեր ոլորտներում հաստատված դինամիկ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ամուր փոխգործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ առավել կամրապնդվեն:
Վերստին շնորհակալություն եմ հայտնում այն հետևողական ջանքերի համար, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման, համագործակցության զարգացման: Ս. թ. հունիսի 18-ին Էնիսկիլենում Ձեր, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների կողմից արված համատեղ հայտարարությունն այդ կարևոր ջանքերի ևս մեկ արտահայտությունն է:
Մեծարգո պարոն նախագահ, առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա նոյեմբերին մեր հանդիպումը Փարիզում և սիրով սպասում եմ Ձեզ պետական այցով հյուրընկալելու Հայաստանում` համոզված լինելով, որ այն նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը և մեր ժողովուրդների բարեկամության խորացմանը:
Կրկին շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթելով Ձեզ հաջողություններ, իսկ ֆրանսիացի ժողովրդին` բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: