|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Եգիպտական բանակի գեներալ Աբդել Ֆաթահ ալ Սիսին հուլիսի 3-ին հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին` հայտարարելով, որ երկրի նախագահ Մոհամեդ Մուրսին այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով "Ալ Ջազիրա" հեռուստաալիքը:
Հասարակական ու կրոնական կազմակերպությունների հետ խորհրդակցություններից հետո բանակը որոշել է դադարեցնել Սահմանադրության գործունեությունը, Աահմանադրական դատարանի նախագահին նշանակել երկրի ժամանակավոր ղեկավար, ձեւավորել չեզոք տեխնոկրատական կառավարություն եւ նշանակել նոր ընտրություններ: