Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք մշտապես հատուկ մեկին ենք փնտրում, ով ճիշտ մարդը կլինի մեզ համար: Սակայն եթե մի քանի հարաբերությունների միջով ես անցել, հիմա արդեն մտածում ես, որ գուցե չկա ճիշտ մեկը, կան միայն սխալի տարբեր բույրեր: Ինչո՞ւ է այդպես: Որովհետեւ դու սխալ ես որոշ հարցերում եւ փնտրում ես մեկին, ով ուրիշ կերպ է սխալ: Պետք է շատ մեծանաս` սեփական սխալդ հասկանալու համար:
Եվ հենց որ հաղթահարես քո ներքին դեւերին, քո անլուծելի խնդիրները, այդ ժամանակ միայն կհասկանաս, թե ինչ ես փնտրում: Դու սխալ մարդու ես փնտրում, բայց ոչ սովորական սխալին, այլ ճիշտ սխալ մարդուն, մեկին, ում սիրով կնայես ու կմտածես. «Սա է այն խնդիրը, որ ուզում եմ ունենալ»:
Ես կգտնեմ մեկին, ով սխալ կլինի ինձ համար` ամենաճիշտ ձեւով: Թող որ մեր սպիները նույնպես սիրահարվեն:
Գոլուեյ Քիննել
Կարծում եմ` նրան սիրահարվեցի, մի քիչ: Արդյոք դա հիմարություն չէ՞: Ես նրան լավ եմ ճանաչում, ասես նա իմ քույրն է կամ հարազատ ընկերս: Մեկը, ում ամեն ինչ կպատմես, եւ կապ չունի` որքան վատն ես ինքդ, միեւնույն է, նա քեզ կսիրի, որովհետեւ քեզ լավ է ճանաչում: Ես ուզում եմ նրա հետ գնալ: Ես ուզում էի, որ նա ինձ նկատեր: Հետո նա կանգ առավ: Կանգ առավ ուղիղ լուսնի տակ: Եվ մեզ նայեց: Նա ինձ նայեց: Գուցե ինչ-որ բան էր փորձում ասել, չգիտեմ: Երեւի չգիտեր, որ ես այնտեղ եմ: Բայց ես միշտ նրան կսիրեմ: Ողջ կյանքում:
Նիլ Գեյման «Ավազե մարդը»
Եթե քեզ սիրեմ, ինքս կդիմանամ քո ցավերին, բոլոր պարտքերդ կփակեմ (բառի յուրաքանչյուր իմաստով), կպաշտպանեմ քեզ` քո սեփական անպաշտպանությունից, ես քեզ կպաշտպանեմ բնավորության բոլոր այն լավ գծերից, որոնք դու այդպես էլ ձեռք չբերեցիր եւ ամանորյա նվերներ կգնեմ ընտանիքիդ անդամների համար: Ես քեզ արեւն ու արձրեւը կնվիրեմ: Քեզ այս ամենը կնվիրեմ եւ ավելին: Ու երբ անչափ հոգնեմ ու սպառվեմ, ապաքիինման միակ ելքը կլինի ուրիշի կողմից գերված լինելը:
Էլիզաբեթ Ջիլբերտ
Ես քեզ միշտ կսիրեմ: Երբ այս կարմիր մազերը սպիտակեն, երբ երիտասարդական նրբությանը փոխարինի տարիքային փխրուն նրբությունը, ես դեռ կցանկանամ հպվել քո մարմնին: Երբ դեմքդ ժպիտի, զարմանքի եւ արցունքների պատճառով առաջացած կնճիռներով պատված լինի, ես քեզ ավելի շատ կսիրեմ, քանի որ վկան եմ եղել յուրաքանչյուր ծալքի: Ես կկիսեմ կյանքս քեզ հետ եւ քեզ կսիրեմ մինչեւ իմ կամ քո վերջին շունչը լքի մեր մարմինները:
Լորել Համիլթոն
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ